Search
Close this search box.

Նաիրա Զոհրաբյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոսպիտալացվել է. նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ Նաիրա Զոհրաբյանը հավանաբար թունավորվել է աղբավայր այցելության հետեւանքով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նաիրա Զոհրաբյանը ահազանգեց, որ «Սանիտեկը»` Երևանի 3-րդ, 4-րդ գյուղերի և Աջափնյակ վարչական շրջանի մի հատված վերածել է աղբավայրի: