Search
Close this search box.

Կտրուկ վատացել է Իոսիֆ Կոբզոնի ինքնազգացողությունը

ՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայիպատգամավոր Իոսիֆ Կոբզոնի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է:

«Газета.ru»-ի փոխանցմամբ՝ 80-ամյա Կոբզոնն այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում և ի վիճակի չէ վեր կենալ անկողնուց:

Արտիստի կինը`Նինել Կոբզոնը չի հերքել ամուսնու առողջական վիճակի վատացման մասին լուրը, բայցև չի հաստատել նրա հոսպիտալացման մասին տեղեկությունը: Իսկ Կոբզոնի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ երգիչն այնքան էլ լավ չի զգում իրեն: