Search
Close this search box.

Քոչարյանը մատնեց ՍԵրժ Սարգսյանին

Երեկվա «Երկիր Մեդիա»-ի հարցազրույցի մի քանի դրվագներում Քոչարյանն ակնհայտորեն փորձել է պատասխանատվությունը վերահասցեագրել Սերժ Սարգսյանի ուղղությամբ։

Օրինակ՝ երկրորդ նախագահը նշել է, որ արտակարգ դրություն մտցնելուց առաջ ինքը պետք է խորհրդակցեր ԱԺ նախագահի ու վարչապետի, այսինքն՝ Տիգրան Թորոսյանի և Սերժ Սարգսյանի հետ, ինչը արել է։

Չգիտես ինչու, Ռոբերտ Քոչարյանը տվել է նաև ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անունը՝ մեծացնելով ՀՔԾ-ի «էլիտար» այցելուների թիվը։ Սակայն մի դրվագում Քոչարյանը Սերժ Սարգսյանին «մատնել» է, այսպես ասած, ուղիղ տեքստով. նա ակնարկել է, որ բնավ էլ ինքը չէ Մարտի 1-ի գործի պարտակման պատասխանատուն։

«Թող բռնեն նրան, ով թույլ չի տվել: Ես ապրիլի 9-ից իշխանության չեմ եղել, և իմ հարաբերությունները իշխանությունների հետ հետագայում լարված են եղել, ես քննադատել եմ նրանց մի շարք հարցերում, հայտնել եմ իմ անհամաձայնությունը, ես պրոցեսի վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել»,- մանրամասնել է Ռոբերտ Քոչարյանը: