Search
Close this search box.

«Ժամանակ». Ինչ հրահանգ է ստացել Արարատի մարզպետը «վերեւից». Թիրախում ավշարցի Գրիգորյան եղբայրներն են

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը  ոստիկանությանը հրահանգել է մարզի բոլոր գյուղերում բացահայտել այն բոլոր գործերը, որոնք առնչվում են կոռուպցիայի հետ: Թիրախում, ըստ մեր հավաստի աղբյուրի, ավշարցի Գրիգորյան եղբայրներն են, սակայն մարզպետը իր պայքարը եղբայրների դեմ սկսել է նրանց մերձավորներից: Մարզի Սուրենավան գյուղում արդեն սկսվել է գործընթացը, ինչը անասելի զայրացրել է սուրենավանցիներին, եւ ամբողջ գյուղը միաձայն սկսել է դժգոհել մարզպետից:

Ինչպես մեզ տեղեկացրին, Գարիկ Սարգսյանը ոստիկանապետին պատվիրել է չընկրկել, քանի որ վերեւից հրահանգ է իջեցվել, եւ ինքը ընտրությունների ժամանակ ձայներ պետք է ապահովի կուսակցության համար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում