Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատ Ասոյանն այսօր կդառնար 24 տարեկան

Ազատ Արթուրի Ասոյան  ծնվել է 1994 թ․ հուլիսի 26: ՀՀ զինված ուժերիշարքային զինծառայող, ով զոհվել է Արցախի Հանրապետության առաջնագծում, ադրբեջանական կողմի դիվերսիոն խումբը հետ մղելիս։

Ազատ Ասոյանը հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հետ է մղել, որի արդյունքում զոհվել է հերոսական մահով, իսկ հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ և հետ շպրտվել ելման դիրքեր։ Ասոյանի հետ միասին դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհվել է նաև նրա ծառայակից ընկեր Արարատ Վաչիկի Խանոյանը։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով։ Ազատ Ասոյանը Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Նրա զորացրվելուն մնացել էր 10 օր։

Ազատ Ասոյանը ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով` «Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար»։

Ազատ Ասոյանը մասնակցել է 2009 թվականին կայացած Հայաստանի ձյուդոյի պատանեկան առաջնությանը, որի արդյունքում դարձել է 81 կգ քաշային խմբում Հայաստանի ձյուդոյի չեմպիոն: