Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համայնքը ազատագրեցին գեներալ Հովիկ Օհանյանից, կամ Մանվել, դու մենակ չես, մենակ չես

Եղեգիս խոշորացված համայնքի մեջ մտնող Արատես գյուղը ազատագրվեց գեներալ Հովիկ Օհանյանից։ Տեղացիները տեսանյութում բացահայտում են, որ գեներալը 20 տարի շարունակ թույլ չի տվել , գյուղից որևէ մեկին այդ տարածքում խոտհունձ կատարել։ Ոստիկանների ուղեկցությամբ շատինցիները և հարակից այլ գյուղերի բնակիչներ ավտոերթ են իրականացրել դեպի Արատես՝ ցուցադրելով լքված տները և չվերաբնակեցված գյուղը։ Շատին գյուղից Տիգրան Եղոյանը տեսանյութում ԱԱԾ Ռազմական ոստիկանության և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդիր վրա։ Գյուղի տարածքում կա ռազմական կամուրջ, ՀԷԿ, չմշակված այգիներ և չվերաբնակեցված տներ։ Եղեգիս Խոշորացված համայնքի ավագանու անդամ Նորայր Մարիտիրոսյանը մատնացույց է անում լքված եկեղեցու և վնասված խաչքարերի վրա և մշակույթի նախարարության ուշադրությունը հրավիրում խնդրի վրա։

Մանրամասները` տեսանյութում