Search
Close this search box.

Տեքստիլի ոլորտի տեղական արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում

Տեքստիլի ոլորտի հայ արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք հրավիրում ենք, որ նոր ներդրումներ արվեն այս ոլորտում: Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ինչը նոր խթան կտա այս ոլորտին: Գիտեք, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր  կա և պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբի հետ շատ լրջորեն զբաղվել են այս հարցով: Ի վերջո` որոշում է կայացվել, որպեսզի մենք այս խնդրի լուծման գործում ներգրավենք տեքստիլ ոլորտի մեր արտադրողներին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը. քանի որ նախկին մրցույթների հետ կապված խնդիր կա, պայմանավորվածությունը, որ պետք է պաշտպանության նախարարությունը իրականացնի, եղել է հետևյալը. պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները և բոլորի ներկայությամբ և տեսախցիկների ներքո տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,- նշեց վարչապետը: