Search
Close this search box.

Մեկնարկում է շախմատի Հայաստանի կանանց առաջնության 1-ին փուլը

Այսօր մեկնարկում է շախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին փուլը, որին մասնակցության իրավունք ունեն 2001-ից բարձր ազգային վարկանիշ ունեցող շախմատիստուհիները, ինչպես նաև նախորդ առաջնությունից մասնակցության իրավունք ձեռք բերած շախմատիստուհիները։ Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 փուլով և տևելու է մինչև օգոստոսի 2-ը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 34-ն է։ Մրցաշարի լավագույն եռյակում հայտնված մասնակիցները բարձրագույն լիգայի մասնակցության իրավունք կստանան։