Search
Close this search box.

Արցախի բանակում մահվան դեպքերը նվազել են. Լևոն Մնացականյան

Արցախի բանակում մահվան դեպքերը նվազել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

«Բանակում մահվան դեպքերը շուրջ 40 տոկոսով նվազել են, թվեր չեմ կարող հրապարակել»,- ասաց նախարարը։

Մնացականյանը նշեց որ ամեն ինչ արվում է միջանձնային հարաբերությունների պատճառով տեղի ունեցող դեպքերը բացառելու համար: