Search
Close this search box.

Վալերի Օսիպյանի հրամաններով ՃՈ-ում ազատում և նշանակում է տեղի ունեցել

Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Արա Շահնազարյանը։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ այդ պաշտոնին նշանակվել է Վրույր Գաբրիելյանը, ով մինչ այդ աշխատում էր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում։