Search
Close this search box.

Սերժ Թանկյանը հրապարակել է Փաշինյանի հետ ծաղրանկարը`թթի օղի խմելիս

Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը: Վերջինիս հեղինակը նկարիչ Սևադա Ղազարյանն է: Հրապարակելով նկարը՝ երաժիշտը կատարել է հետևյալ գրառումը. «Ողջունում եմ նոր Հայաստանը, և շնորհակալություն Սևադային՝ ընտիր ծաղրանկարի համար»:

Ծաղրանկարում պատկերված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայկական դրոշի գույներով փողկապով, և Սերժ Թանկյանը՝ «Դուխով» գրությամբ վերնաշապիկով, ովքեր միասին թթի օղի են խմում: