Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանը՝ 200 մլն դոլար սպառազինության և ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին

Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը, Փանիկում  նշել է ՀՀ պաշտպանությանյ նախարար Դավիթ Տոնոյանը։ Ըստ նրա՝ 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ  չգտնվող սպառազինություն է:

ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  չի բացառել ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրում փոփոխությունները. «Դրանք քարի վրա  գրված փաստաթղթեր  չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք  պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է։ Փանիկի միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների, բայց ես հիմա ձեզ չեմ կարող հաստատ ասել»,- նշել է նա: