Search
Close this search box.

Էջմիածնի ծեծված թեկնածուն Գերմանիայից եկել ու դատի է տվել Մանվել Գրիգորյանի որդուն

Էջմիածնի քաղաքապետի նախկին ծեծված թեկնածու Արթուր Թումանյանը Գերմանիայից վերադարձել է Հայաստան:Հիշեցնենք , որ 2016 թվին Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և նույն տարվա քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի ու նրա ավագանու թեկնածու Ստեփան Աբգարյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։

Արթուր Թումանյանի վկայությամբ, երբ իրենց ավագանու մյուս անդամ Բաժակյանն անհետացել էր, և մի շարք բենզալցակայաններում փնտրելուց հետո որոշել են գնալ Էջմիածին, մեկ այլ մեքենա իրենց է հարվածել.

«Մեկ էլ ջիփով հարվածեցին մեր մեքենային, մեր մեքենան ահագին ետ շպրտվեց: Նայենք, տեսնենք մեքենայից իջան Կարենն ու նրա եղբայր Արմանը: Չգիտեմ ինչ դոզայի տակ էին դրանք: Ստյոպին ասեցի կանգնի՝ իջնենք, մարդ կանչենք: Դուրս եկանք, որ վազենք, հետեւներիցս վազան, ինձ գցեցին գետնին ու սկսեցին ծեծել: Շատ էին, չէինք կարողանում պաշտպանվել»,-պատմել է Արթուր Թումանյանը: Արդյունքում` Կարեն Գրիգորյանը այդ ժամանակ վերընտրվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում:

Արթուր Թումանյանը վստահեցնում է սակայն, որ ունի 2016 թվին Կարեն Գրիգորյանի, եղբոր` Արման Գրիգորյանի, վերջիներիս թիկնապահների և Արթուր Թումանյանի ու ավագանու մյուս անդամի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ողջ տեսագրությունը, որն անձամբ է նկարել:

Նրա խոսքով՝ մի շարք մարդիկ ևս տեսել են, թե ինչպես են Գրիգորյանները մեքենայով հարվածում Թումանյանի մեքենային: Թումանյանը այս ամսվա սկզբին արդեն դիմել են վերաքննիչ դատարան` գործը վերանայելու համար.«Ուզում եմ արդարությունը վերականգնվի ու մեղավորները պատժվեն, այսպես չմնա: Բոլորն էլ գիտեն ինչն ինչոց է»: