Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը վիրավորում՝ «մտավոր հետամնաց» անվանելով Դանիել Իոաննիսյանին

Սոցիալական ցանցերում շարունակվում է քննարկման թեմա դառնալ Ազգային ժողովում հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի հերթական քննարկման ժամանակ տեղի ունեցած այն միջադեպը, որտեղ Արփինե Հովհաննիսյանն ուղիղ եթերում «մտավոր հետամնաց» է անվանել Դանիել Իոաննիսյանին:

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով թեմային, գրել է. «Ամոթ ձեզ Արփինե Հովհաննիսյան: Ուժ ունեցեք ներողություն խնդրեք Դանիել Իոաննիսյանից ու մտավոր թույլ կարողություններ ունեցող մարդկանցից: Սա քաղաքական գործչի, պարզապես մարդու, էլ չասեմ՝ մատաղ սերնդին իրավունք դասախոսողի կողմից անթույլատրելի պահվածք է: Ժամանակին երբ դուք օրենսդրական փոփոխություններ էիք ներկայացնում ու ընդդիմության առաջարկությունները չէիք ընդունում ու կոմպրոմիսի չէիք գնում, ինչպես կվերաբերեիք, եթե ձեզ նման պիտակում տային՝ «այս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:

Հիշեցնենք, որ թեմայի վերաբերյալ անդրադարձել են նաև Արփինե Հովհաննիսյանն ու Դանիել Իոաննիսյանը: