Search
Close this search box.

Օբաման պարել է «Մանդելայի պարը» (տեսանյութ)

The Guardian-ը գրում է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Միջոցառման ժամանակ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը փորձել է պարել հանրահայտ «Մադիբա»-ն կամ «Մանդելայի պարը», ինչից հետո Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռաֆամոսան ընդգծել է, որ Օբաման Մանդելայից վատ է պարում:

Հիշեցնենք, որ Մանդելան ու Օբաման ծանոթացել են 2005թ.: Հայտնի է, որ քաղաքական գործիչները մտերիմ հարաբերություններ են ունեցել: 2013թ. ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Օբաման  մահախոսական է կարդացել Մանդելայի հուղարկավորության արարողության ժամանակ: