Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանին պատկանող Էջմիածնի առևտրի կենտրոնի տնօրենը հարկադրել է քաղաքացուն իրեն նվիրել իր սեփականությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վիճահարույց գործողությունների վերաբերյալ Էջմնածնի բնակիչները շարունակում են նոր տվյալներ ներկայացնել։ Հերթական ահազանգը վերաբերում է Էջմիածնի առևտրի կենտրոնի տնօրենի կողմից քաղաքացու նկատմամբ կիրվառված ճնշումներին, որպեսզի նա, ի վերջո, վաճառի իր տարածքը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը դեռևս 1993թ. Էջմիածնի առևտրի կենտրոնի հարակից տարածքում ձեռք է բերել ազատ հողակտոր: Որոշ ժամանակ անց տղամարդը ցանկացել է ընդլայնել գործունեությունը և դիմել է Էջմիածնի քաղխորհրդի գործադիր կոմիտե՝ լրացուցիչ 100 քմ հողատարածք ստանալու համար, և գրավոր համաձայնություն է ստացել:

Սակայն հետագայում Էջմիածնի առևտրի կենտրոնը հանդիսացել է գեներալ Մանվել Գրիգորյանի սեփականությունը և կենտրոնի տնօրենը ճնշումների ազդեցության ներքո հարկադրել է հողակտորի վրա կառուցված տարածքը նվիրել իրեն:

Տարիներ անց՝ 2001թվականին, առքուվաճառքի պայմանագիր է կնքվել տղամարդու և «Էջմիածին հաց» ԲԲԸ-ի միջև և շինությունը սեփականության իրավունքով անցել է հիշյալ ընկերությանը:
Միևնույն ժամանակ տղամարդը նշում է, որ շինության դիմաց շատ չնչին գումարներ են իրեն վճարել:

Կայքի տեղեկություններով՝ նյութեր են նախապատրաստվում: