Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի ղեկավարած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերվել. նախարարի պարզաբանումը

Արա Մինասյանի ղեկավարած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերվել, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան. «Խախտումների մասին հաղորդագրությունն արդեն ուղարկվել է դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք կան կան քրեական տարրեր»:

Ըստ նրա՝ խախտումների հիմնական ծավալը չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են. «Հիվանդները չեն պառկել հիավանդանոց, չեն ստացել բուժօգնություն, բայց պետությունից գումարներ են գանձվել: Մենք այս պահին մոտ 300 մլն դրամի արդեն նման դեպք ենք հայտնաբերել»,- նշեց նախարարը:

Ըստ նախարարի՝ խոսքը սոցիալական փաթեթով տրվող ծրագրի մասին է. «2016 թվականին մարդիկ պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը վճարում էր 8000 դրամ, այդ մարդկանց մոտ 90 տոկոսը  ձևակերպվել է նաև ստացիոնար բուժման, և նրանցից յուրաքանչյուրի համար գանձվել է 100-200 հազար դրամ»:

Նախարարի խոսքերով՝ չբուժված հիվանդի համար գանծված գումարը՝ խախտում է, այդ թվում՝ քրեական հանցագործություն:

Նախարար Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ բուժհիմնարկներում արդեն ստուգումներ են սկսվել: Հաստատվել է նաև բուժհիմնարկների ցանկ, որոնցում նաև երեկոյան ժամերին օպերատիվ ստուգումներ կիրականացվեն՝ պարզելու, թե գրանցված ու փաստացի հիվանդների թիվը համընկնում է:

ArmLife.am