Search
Close this search box.

Կտեսանկարահանվի Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը. ՀՔԾ պետի պարզաբանումը

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ևս մեկ անգամ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է հուլիսի 26-ին: Հարցին, թե առաջարկ կար տեսանկարահանել հարցաքննությունը, արձագանքել է. «Դեռևս չենք քննարկել, կքննարկենք: Հնարավոր է, բայց հրապարակայնացնել-չհրապարակայնացնելը կորոշի վարույթն իրականացնող մարմինը… Օբյեկտիվորեն տարիների ընթացքում գուցեև որոշակի հիշողություններ այն սրությամբ չլինեն, բայց չեմ կարծում, որ դա էական խոչընդոտ է այս հարցում»,- ասել է պաշտոնյան: