Search
Close this search box.

Սա սադրանք է` ուղղված Հայաստանի ինքնիշխանությանը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, նախ անդրադարձավ օրերս Փանիկ գյուղում տեղի ունեցած ռուսական զորավարժություն կոչվածին, այն անվանելով անթույլատրելի միջադեպ է.«Սա սադրանք է ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, սադրանք` Հայաստանի ինքնիշխանությանը: Կարծում եմ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգով պետք է քննարկվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի ներհայաստանյան օրենսդրության հետ հարցը պարզաբանել: Ես տեղյակ եմ, որ ոստիկանություննում նյութեր են նախապատրաստվում և հույս ունեմ, որ հետագա ընթացքը արդյունավետ կլինի»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել էին Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Հնչել են պայթյուններ և կրակոցներ՝  խուճապ առաջացրել տեղի բնակիչների մոտ:

ArmLife.am