Search
Close this search box.

Արագած գյուղում կորած երեխային հայտաբերել են առվակի մեջ` մահացած

Հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի  մարզի Արագած գյուղում երեխան (2 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկանները և  քաղաքացիները առվակի մեջ  հայտնաբերել և դուրս են բերել են Ն. Կ.-ի (2016 թ.) դին: