Search
Close this search box.

Իրանում մահապատժի են ենթարկվել 2017-ին Թեհրանում ահաբեկչական ակտեր իրականացրած ԻՊ գրոհայինները

Իրանի Իսլամական Հանրապետությունում մահապատժի են ենթարկվել 2017 թվականին Թեհրանում ահաբեկչական հարձակումներ իրականացրած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները, հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Իրանը մահապատժի է ենթարկել ԻՊ 8 գրոհայինի, որոնք ներգրավված են եղել 2017-ին Թեհրանում տեղի ունեցած հարձակումներին», – ասված է իրանական Tasnim գործակալության պաշտոնական թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 7-ին կանացի հագուստով 4 անձ կրակ էր բացել Իրանի խորհրդարանի շենքի ներսում, ավելի ուշ զինյալներից մեկն ինքնապայթեցում էր իրականացրել։

Թեհրանում ԻՊ-ականների կողմից հարձակման էր ենթարկվել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանը, ահաբեկիչն այստեղ գործի էր դրել մահապարտի գոտին։

Ահաբեկչական այս հարձակումների հետևանքով մահացել էր մոտ 20 մարդ, տուժել էին տասնյակ քաղաքացիներ։

Իրանի հեղափոխական դատարանը մայիսի 13-ին մահապատժի էր դատապարտել ԻՊ 8 գրոհայիններին։ Իրանի գերագույն դատարանը հունիսի 11-ին հաստատել է մահապատժի որոշումը։