Search
Close this search box.

Վաղը՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա կիրականացվի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գրասենյակի մոտ

«Բողոքի ակցիա Վեոլիա ջուր ՓԲԸ-ի գրասենյակի մոտ» ֆեյսբուքյան նախաձեռնությունը տեղեկացնում է.

«Հուլիսի 6-ին, ժամը 16։00-ից հավաքվում ենք Նիկողայոս Ադոնց 6 հասցեում գործող Վեոլիա ջուր ընկերության գրասենյակի դիմաց արտահայտելու մեր բողոքը կապված տարիներ շարունակ լուծում չստացած խնդիրների վերաբերյալ։

Շարունակական իրականացվող ջրանջատումներ, ցածր ճնշում, ոչ մաքուր ջուր, բարձրահարկերում ջրի բացակայություն, օրական մեկ ժամով տրվող ջուր, կեղտաջրերի հեռացման խնդիրներ, մարզերում և գյուղերում ջրի բացակայություն և այլ բազմաթիվ անհապաղ լուծում պահանջող խնդիրներ։

Մենք պահանջում ենք

– ապահովել 24 ժամյա ջրամատակարարում
– դադարեցնել շարունակական ջրանջատումները
– լուծել մարզերի և գյուղերի ջրամատակարարման հարցը
– ժամանակին լուծել ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման խնդիրները

Այս և այլ խնդիրներ ունեն անհապաղ լուծման կարիք և այդ լուծմանը մենք պետք է հասնենք միասի՛ն։

Եվ ուրեմն, հավաքվում ենք հուլիսի 6-ին Նիկողայոս Ադոնց 6 հասցեում, միասին բոյկոտելու Վեոլիա ջուր ընկերության աշխատանքը։

Տեղեկացում․

Մեր հավաքը խաղաղ է և ինքնաբուխ։ Այն չունի ղեկավարներ, առաջնորդներ կամ կազմակերպիչներ։

Մեր բողոքն ուղղված է միմիայն Վեոլիա ջուր ընկերությանը և այն ոչ մի կերպ չունի և չի կարող ունենալ որևէ քաղաքական ուղղվածություն։

Չենք փակում ճանապարհներ, չենք շրջափակում շենք-շինություններ, չենք կատարում օրենքով չթույլատրված որևէ գործողություն։

Կոչ ենք անում բոլորին պահպանել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը։

ՀՀ ոստիկանություն /Police of the Republic of Armenia խնդրում ենք, որպեսզի դուք անհրաժեշտության դեպքում կատարեք օրենքով նախատեսված ձեր գործառույթները»։