Search
Close this search box.

Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Ադրբեջանական բանակն այսօր տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցում է մինչև 20 հազար զինծառայող, ներգրավված է 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 հրթիռահրետանային տարբեր տրամաչափի կայանքներ, մինչև 30 միավոր բանակային և ճակատային ավիացիա:

Զորավարժությունները կանցկացվեն մինչև հուլիսի 6-ը: