Search
Close this search box.

Սահմանը լարվում է, նախատեսվում է հարձակողական օպերացիա

Ադրբեջանական կողմը հայտնում է հերթական լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին: Զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 2-ից մինչեւ հուլիսի 6-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, հայտնում են, որ զորավարժություններում ներգրավված կլինեն մինչեւ 20 հազար զինվորական, մինչեւ 120 տանկ եւ այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռաահրետանային համակարգեր, համազարկային կրակի եւ ականանետների համակարգեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի մինչեւ 30 միավոր:Զորավարժությունների ժամանակ կհղկվի հարձակվողական օպերացիան: Զորավարժությունների անցկացման վայրը չի նշվում: