Search
Close this search box.

«Ժինջիլով մարդ են պահել էդ պադվալը՝ շան թուլի պես». հրամանատար Մկրտիչ Թադևոսյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Երկրապահ շենքում, ես չեմ կարծում, որ Մանվել Գրիգորյանը մի աժդահա էր, որ կարար մենակ 3-4-5 տոննան վեկալեր 2 րոպեում մտցներ մի ինչ-որ շենքի տարածք ու նույն ձեւ էդ շենքի տարածքից վեկալեր դներ ավտոն ու տաներ ամառանոց: Միանշանակ, դա անհնարին է, տենց Տորք Անգեղներ մենք չունենք, դրանք լեգենդներ են, գրվել են:», – նշել է «Արաբո» հատուկ նշանակության ջոկատի հետախուզության հրամանատար Մկրտիչ Թադեւոսյանը:

Նրա տեղակացմամբ՝  ԵԿՄ-ում աշխատասենյակի պատուհանները նայում են պահեստներին. «Չի կարող չլսել նման մարդը, դաժե հավաքարարը, որ աշխատել է տվյալ շենքում, տվյալ կազմակերպությունում, ժինջիլով մարդ են պահել էդ պադվալը՝ շան թուլի պես, պլյուս նկարահանած կա, որ մարդուն հանում են, տանում են ջուր ա խմում, լվացվում ա՝ նույն տարածքի մեջ բասեին, ցայտաղբյուր եւ այլն, ոչ մեկը չի տեսնում էդ ամեն ինչը՞: Երեւի դա կույրերի միավորում է, ես ավելի շատ կասեմ՝ դրանք կույրերի, խուլ ու համրերի միավորում են, քան թե Երկրապահ, եթե տենց ա: Չի կարելի պղծել էդ ԵԿՄ-ն, մեզանով է ստեղծվել, մե՛նք ենք ստեղծել, մեր արյան գնով, մեր զոհված ընկերներով: Նույն Մանվել Գրիգորյան չէ, ով ուզում է լիներ»:

Մանրամասը՝ տեսանյութում

https://youtu.be/qEhh-dWLptM