Search
Close this search box.

Կան ցուցմունքներ, որ Նազիկ Ամիրյանի ցուցումով են ԵԿՄ շենքից մեքենաներով տեղափոխել պահածոները. Վ. Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է՝ անձին ձերբակալում են բավարար հիմքեր ունենալու պարագայում: Այս մասին պաշտոնյան լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի կնոջը՝  Նազիկ Ամիրյանին ձերբակալելուն: Նրա խոսքով՝ կան բացատրություններ ու ցուցմունքներ, որ Նազիկ Ամիրյանի ցուցումով են ԵԿՄ շենքից մեքենաներով տեղափոխվել պահածոները: «Այդպես է եղել, ես պնդում եմ, կան համապատասխան բացատրություններ, ցուցմունքներ, որով մենք տեղեկություններ ենք ստացել, որ հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխումն իրականացնել,-նշեց ոստիկանապետը:

Լրագրողը հարց ուղղեց, թե ինչպես է լինում, որ ոստիկանությունը սխալ հասցեով է գնում, որոշ մարդկանց ձերբակալում է, հետո բաց թողնում, որին ի պատասխան Վալերիյ Օսիպյանը նախ խնդրեց հիշեցնել, թե երբ են իրենք սխալ հասցեով գնացել ու հավելեց.  «Ոստիկանությունը մոտավորապես չի աշխատում, ոստիկանությունը մի գերատեսչություն է, որ պարտադիր հիմք ու տեղեկություններ պետք է լինեն: Սխալ հասցեով չենք մտել ու չենք էլ պատրաստվում մտնել»: