Search
Close this search box.

Աշխարհի ամենահարուստ ընտանիքները.ովքե՞ր են նրանք

Bloomberg գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների վարկանշային աղյուսակը, որոնց ընդհանուր կարողությունը կազմել է 1,1 տրիլիոն ԱՄՆ դոլար…
Առաջին հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ-ում բնակվող Ուոլթոնների ընտանիքը, ում պատկանում է 12 հազար խանութից բաղկացած Walmart ցանցը…Այդ ընտանիքի կարողությունը կազմում է 151,5 միլիարդ ԱՄՆ դոլար…
Երկրորդ տեղում կրնին ամերիկյան ընտանիքներից է՝ Կոխերի ընտանիքը, ում պատկանում է Koch Industries-ը, որը հիմնադրվել է Ֆրեդ Կոխի կողմից 1940 թ-ին…Կոխերի կարողությունն, ըստ Bloomberg-ի, կազմում է 98,7 միլիարդ ԱՄՆ դոլար…
Երրորդ տեղում ամերիկյան ամենաքաղցր՝ Մարսերի ընտանիքն է, որոնց ներկայացուցիչ Ֆրենք Մարսը 1911 թ-ին հիմնադրել է աշխարհահռչակ Mars ընկերությունը, որը հետագայում դարձավ աշխարհի շոկոլադային կայսրություններից մեկը…Մարսերի ընտանիքը հայտնի է այնպիսի արտադրանքներով, ինչպիսիք են M&M’S-ը, Milky Way-ն ու Mars-ը…Այս ընտանիքի կարողությունը գնահատվել է 89,7 միլիարդ ԱՄՆ դոլար…
Չորրորդ տեղում են երեք բելգիական ընտանիքներ, որոնց է պատկանում հայտնի գարեջուր արտադրող Anheuser-Busch InBev ընկերությունը…Նրանց կարողությունը գնահատվել է 54,1 միլիարդ դոլար…
Հինգերորրդ հորիզոնականն է զբաղեցրել պերճանքի և թանկարժեք իրեր արտադրող Hermеs ընկերության սեփականատեր Հերմես ընտանիքը,ում ներկայացուցիչ Թիերի Հերմեսը դեռ 1837 թ-ին ֆրանսիական թագավորական ընտանիքնին սկսեց մատակարարել «լյուքս» դասի ապրանքներ…Հերմեսների կարողությունը գնահատվել է 49,2 միլիարդ ԱՄՆ դոլար…
Աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցանկում են հայտնվել նաև Chanel ապրանքանիշի սեփականատեր Վերթհայմերների ընտանիքը, հնդկական Ամբանիների ընտանիքը, ում պատկանում է Հնդկաստանի խոշորագույն Reliance Industries կորպորացիան, Քվանդ ընտանիքը, ում պատկանում է BMW կորպորացիան, Cargill Inc-ի սեփականատեր Քարգիլների ընտանիքը, ինչպես նաև գերմանական Boehringer Ingelheim դեղագործական կորպորացիայի սեփականատերներ ընտանիքը…
Սակայն, իմ սուբեկտիվ կարծիքով, միևնույն է այս ցանկում բացակայում են աշխարհի ԻՐԱԿԱՆ ամենահարուստ երկու ընտանիքները, որոնց մասին ուրիշների կարողությունը հաշվել սիրող ո՛չ Bloomberg-ը, ո՛չ էլ Forbes-ը երբևէ չեն հայտնում…Դրանք են Ռոքֆելլերների և Ռոտշիլդների ընտանիքները…
Հ.Գ. Ինպես կասեին այս պարագայում՝ «Ձեր դարդերը մերը լինեին…:

Գագիկ Համբարյան