Search
Close this search box.

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և  արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի: