Search
Close this search box.

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ֆեյսբուքյան էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Հովհաննես Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը սույն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող բոլոր պարտավորությունները»,- ասված է երաշխավորության տեքստում: