Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի հորդորը Դոն Պիպոյին ու Մանվել Գրիգորյանին

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ անընդունելի է համարում, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները:

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,- գրված է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
Վարչապետի հորդորը մասնավորապես վերաբերում է Էջմիածնում թափ առած քրեածին հեղափոխությանը` ընդդեմ Մանվելի բռնատիրությանը: Մանվելի դեմ այս օրերին պայքար է սկսել Իտալիայի կամ Ռուսաստանի կասկածելի քաղաքացիություն ունեցող Դոն Պիպոն: Եթե թավշյա հեղափոխությունը պետք է նույնանա դոնպիպոների հետ, ապա արդեն պարտված է, որովհետև ռեկտի, արյունոտ պատմությունների մեջ բռնված Արթուր Ասատրյանը չի կարող դրական փոփոխությունների սիմվոլ, խորհրդանիշ լինել: Ահա թե ինչու Էջմիածնի քրեածին հեղափոխությանը անմիջապես արձագանքեց վարչապետը: Ի վերջո, այս հեղափոխությունը նոր Հայաստանում ազատ ապրելու իրավունք է տվել բոլոր հայաստանաբնակներին, այդ թվում և էջմիածնեցիներին, այնպես որ թող պիպոներն ու մանվելները Էջմիածնեցու հաշվին իրար հետ հարցեր չլուծեն, այլապես նոր Հայաստանում այդ քայլի պատասխանը, թե Պիպոյին, թե Մանվելին անողոք է լինելու: