Search
Close this search box.

ՖՈՏՈ. Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Պանթեոն է այցելել նաև Ս. Սարգսյանը 

Այսօր՝ հունիսի 12-ին, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ կուսակիցները Կոմիտասի անվան Պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Ներկաների թվում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Անդրանիկ Մարգարյանի որդին,  Հայաստանի Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ, կուսակցության  նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ ու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Ծաղկադրման արարողությունից ու  հիշատակի խոսք-ելույթներից  առաջ տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի:

Հիշեցնենք,  որ Անդրանիկ Մարգարյանը 1995-1999թթ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը: 2000թ. նշանակվել է ՀՀ վարչապետ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը: