Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը շարունակելու է պնդել, որ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը մեծ վնասներ է հասցրել և հասցնում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է պնդել, որ «Այբ» հիմնադրամի կողմից ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու հանրակրթական ծրագրի հիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը մեծ վնաս է հասցրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ նա մինչև ֆինանսական աուդիտ անցկացնելն է նույն կարծիքն ունեցել:

«Ես մինչև «Արարատյան բակալավրիատի» աուդիտը հայտնել եմ այն կարծիքը, որ Տեր Մեսրոպ քահանան այն մարդկանցից է, ով կրթությանն ամենամեծ վնասներն է հասցրել»,- նշեց նախարարը:

Մայիսի 22-ին  ՀՀ  ԿԳ  նախարարն  իր  ֆեյսբուքյան  էջում  գրառում  էր  կատարել,  որտեղ  ասվում  էր,  որ  հանձնարարել  է  կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ:

Նանաև նշել էր, որ արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը և հավելել, թե շարունակում է համարել,  որ  Սերժ  Սարգսյանի   նախկին  խորհրդական  Տեր  Մեսրոպը  հանրակրթության  ոլորտին ամենամեծ  վնասը  հասցրած  մարդկանցից է: