Search
Close this search box.

Կրակեմ Հրաչին ևս ազատեցին պաշտոնից. Նրան կփոխարինի Գրիգորի Հայրապետովը

Հրաչյա Հարությունյանին՝ Կրակեմ Հրաչին ազատեցին ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հրաչյա Հարությունյանին ազատել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Այդ պաշտոնում մեկ այլ հրամանագրով նշանակվել է Գրիգորի Հայրապետովը։ Վերջինս եղել է Հայաստանի նախկին երեք նախագահների, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնապահը։