Search
Close this search box.

«Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Հակոբյանը նույնպես ազատ արձակվեց

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի գործով նիստը:

Նշենք, որ փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալ, «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը։

Քիչ առաջ, դատարանը քննեց և բավարարեց միջնորդությունը: Այսպիսով, Արամ Հակոբյանն ազատ արձակվեց: