Search
Close this search box.

Հունիսի 19-ին կգումարվի Ազգային ժողովի ար­­տա­հերթ նստաշրջան

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացվեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2018 թվա­կա­նի հունիսի 19-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­­տա­հերթ նստաշրջան:

Նախագիծը ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Առաջարկվում է նստաշրջանը հրավիրել հետևյալ օրակարգով և քննարկման հաջորդականությամբ`

1) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չան­ցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)

2) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո­փո­խու­­թյուն կատարելու մասին» Կ-303-10.04.2018-ԳԿ-011/0 (երկրորդ ընթերցում)

3) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սո­ցիա­­լական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն­­ներ և լրացում կատարելու մասին» Կ-310-02.05.2018-ԱՍ-011/0 (երկրորդ ընթերցում)

4) «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն և լրացումներ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)

5) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատա­րե­լու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքում լրացում կատարելու մասին», «2018 թվականի հունիսի 19-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովի արտահերթ նստաշրջանի օրակար­գա­յին հարցերի քննարկման հատուկ ընթացա­կար­­գի մա­սին» Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նախագիծը: