Search
Close this search box.

ՖԻՖԱ-ի դասակարգում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է

Ֆուտբոլի միջագային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Վարդան Մինասյանի գլխավորած Հայաստանի ազգային թիմը նահանջել է երկու տեղով եւ 100–րդն է։

Առաջին տասնյակում են Գերմանիան, Բրազիլիան, Բելգիան, Պորտուգալիան, Արգենտինան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չիլին եւ Իսպանիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքական ընկերական հանդիպումներում ոչ ոքի է խաղացել Մալթայի (1:1) եւ Մոլդովայի (0:0) հավաքականների հետ։