Search
Close this search box.

«Պայքարելու եմ, որ մյուս բոլոր քաղբանտարկյալները ևս ազատ արձակվեն». Արեգ Կյուրեղյան

«Պայքարելու եմ, որ մյուս բոլոր քաղբանտարկյալները ևս ազատ արձակվեն»,- դուրս գալով դատարանի դահլիճից՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արեգ Կյուրեղյանը: «Մենք սպասում ենք, որ ոչ թե օրենքի ուժով ազատվեն, այլ՝ արդարության: Ուզում եմ, որ ռեժիմի դեմ պայքարողներն օր առաջ լինեն ազատության մեջ»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորների երաշխավորությամբ, դատարանն այսօր փոխեց «Սասնա ծռեր»-ի գործով անցնող Արեգ Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ:

Կյուրեղյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: