Search
Close this search box.

Նոր նշանակումներ և պաշտոնից ազատում՝ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատելու և նշանակումներ կատարելու մասին որոշումներ է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հակոբ Վարդանյանիննշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արսեն Քարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Միքայել Փաշայանին նշանակել պետական եկամուտների նախագահի տեղակալ:

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արթուր Մանուկյանին նշանակել պետական եկամուտների նախագահի տեղակալ»: