Search
Close this search box.

Եթե նույնիսկ ՀՀԿ խմբակցությունում մեկ պատգամավոր մնա, Գևորգ Կոստանյանը կլինի երկրորդը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ որևէ պարագայում չի լքելու խմբակցությունը: Գևորգ Կոստանյանը հավաստմամբ, եթե նույնիսկ ՀՀԿ խմբակցությունում մեկ պատգամավոր մնա, ինքը կլինի երկրորդը:

Գևորգ Կոստանյանին չի մտահոգում այն հանգամանքը, որ գործարար պատգամավորները լքում են խմբակցությունը: Իսկ եթե  Գևորգ Կոստանյանը որոշում կայացներ լքել խմբակցությունը, այդ դեպքում վայր կդներ նաև մանդատը: «Ես, եթե խմբակցության կազմը լքեի, անկեղծորեն եմ ասում, ես մանդատս անմիջապես վայր կդնեի մի պատճառով, որ պառլամենտում դու  հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով, այդ թվում՝ ռեյտինգային կարգով»,- նշել է նա: