Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանի հեռանալուց ՀՀԿ-ն կորցրեց ԱԺ-ում իշխանություն

«ԱԺ ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանում իրենց կուսակից  Սամվել Ալեքսանյանի հեռանալով կորցրեց կայուն մեծամասնությունը, ինչը նշանակում է որ ՀՀԿ-ն կորցրեց ԱԺ-ում իշխանությունը.

ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: Տվյալ դեպքում 58 պատգամավոր, քանի որ ԱԺ-ն կազմված է 105 հոգուց: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահիից, ՀՀԿ-ում 52 պատգամավոր է միայն, և այն արդեն կառավարող չէ:

ԱԺ կանոնակարգ-օրենքը նաեւ սահմանում է, որ խորհրդարանի ղեկավարն ու տեղակալները նշանակվում եւ հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ասել է թե` Սամվել Ալեքսանյանի հեռանալով  իրավական հիմքեր են ստեղծվել խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավար կազմի՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու: Նրանց գնալուն օգնեց Սամվել Ալեքսանյանը: