Search
Close this search box.

«ՇՏԱՊ․ Արցախից այսպիսի տեղեկություններ եմ ստանում». Արմեն Աղայան

Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շտապ․ Արցախից այսպիսի տեղեկություններ եմ ստանում։ Նաև խնդրել են տարածել։
Չգիտեմ որքանով է արդեն կատարված փաստ, թե կանխելու կարիք կա։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՐԸՆԹԱՑ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Քիչ առաջ ստացված հավաստի տվյալներով հատուկ հանձնարարականով անցած գիշեր Ստեփանակերտ է ժամանել Սերժ Սարգսյանի բանագնացը, որը Բակո Սահակյանին փաստացի հրահանգել է չընկրկել Արցախի Ոստիկանության պետի և ԱԱԾ հատուկ ջոկատային ստորաբաժանման պետի հրաժարականի պահանջի առջև, որը պետք է դառնար նախորդ օրերին ընթացած քաղաքացիական դժգոհության հանգուցալուծման օրակարգի մաս։

Սերժ Սարգսյանի բանագնացը Բակո Սահակյանին հռետորական երկընտրանքի առաջ է կանգնեցրել, ասելով, թե ո՞ւմ ես իշխանություն հանձնելու․ Արայիկի՞ն (Արցախի պետնախարար), թե՞ Հայկին (Հայկ Խանումյան, ընդդիմամդիր «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար)։

Վաղ առավոտյան Բակո Սահակյանը քաղաքական որոշում է կայացրել ազատել Արայիկ Հարությունյանին պետնախարարի պաշտոնից՝ այն փոխանցելով ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին։ Փաստորեն կոպտորեն ոտնահարվել է ոչ միայն Արցախի հասարակության՝ ուժային պաշտոնյաների հրաժարականի պահանջը, այլև բռնաճնշումների մթնոլորտը վերացնելու և հանրության պահանջներին կառուցողաբար ընդառաջելու երկու օր առաջ հնչած Նիկոլ Փաշինյանի անհատական բաց միջնորդությունը։ Հենց այս րոպեներին Ստեփանակերտում ընթանում է ուժային հեղաշրջման գործողություններ․ մոտակա ժամերի ընթացքում սպասվում է պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի և այդ պաշտոնում ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի նշանակվելու մասին պաշտոնական հաղորդագրությունը, որին տրամաբանորեն հաջորդելու է ուժային նոր բռնաճնշումների ալիք։