Search
Close this search box.

Հրաբխի ժայթքումից հետո Գվատեմալայի իշխանությունները 200 անհետ կորածի մասին են հայտարարել

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքումից հետո շուրջ 200 մարդ է անհետ կորել։ Այս մասին հայտնել է երկրի տարերային աղետների հետևանքների նվազեցման ազգային ծառայության ղեկավար Սերխիո Կաբանյասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իր հերթին, Գվատեմալայի դատական գիտությունների ազգային ինստիտուտը հայտնել է 75 զոհերի մարմին գտնելու մասին։ Նրանցից դեռ 23 մարդու ինքնություն է պարզվել։ Նշվում է, որ 7 երեխայի մարմին, որոնց դեռ չեն ճանաչել, գենետիկ փորձաքննության համար ԱՄՆ կուղարկվեն։

Իշխանությունները զգուշացնում են, որ հնարավոր է հրաբխի կրկնակի ժայթքում։ Հրաբխի շրջակայքում ապրող բնակիչներին խորհուրդ է տրվում լքել աղետի գոտին։