Search
Close this search box.

«ԲԷՑ-ը պետք է մնա որպես պետական». նախարար Գրիգորյան

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր գրուպին» հավատարմագրային կառավարման տրամադրելու պայմանագիրը դադարեցվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» մնալու է պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որ ձեռնտու չէին պետությանը»,-պայմանագրի դադարեցման պատճառը նշեց նախարարը: Լրագրողը հետաքրքրվեց. «Այսինքն՝ գաղտնի բաներ են տեղի ունեցել», որին Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Գաղտնի բաներ երբեք տեղի չեն ունեցել ու տեղի չեն ունենալու: Ուսումնասիրել ենք պայմանագիրը և եկել այն եզրահանգման, որ ավելի արդյունավետ կլինի, եթե այն մնա որպես պետական»:

«Ասում են՝ Գագիկ Ծառուկյանն է հետաքրքրված» դիտարկմանն ի պատասխան՝ Արթուր Գրիգորյանն ասաց, որ դա «բացարձակ սուտ է»:

Անդրադառնալով նախարարության կողմից հանքարդյունաբերությամբ զբաղվողների շրջանում ստուգումներին՝ նախարարը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը որպես ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող սուբյեկտ պատրաստ է, որ այդ ստուգումները սկսվեն հենց իրենից: «Ինքը թաքցնելու ոչինչ չունի, մենք հրապարակային կաշխատենք, թափանցիկ կլինի ամեն ինչ, դուք ինքներդ կտեսնեք»,-ավելացրեց նախարարը:

Այս Բաժնից