Search
Close this search box.

Մասիսի քաղաքապետի եղբորը և գերազմանների Հարութին մեղադրանք առաջադրվեց

Մասիսի քաղաքապետի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին և Մասիսի գերազմանների տնօրեն Հարություն Հակոբյանին, ով առավել հայտնի է գերեզմանների Հարութ անվամբ՝ մեղադրանք է առաջադրվել:

Գոռ Համբարձումյանին և Հարություն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են նաև Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 16-ին Երևանի Հերացի փողոցում ուսանողների վրա էին հարձակվել և նրանց ծեծել:

Միջադեպը ցուցադրվել է «azatutyun.am» կայքի ուղիղ եթերում, իսկ ավելի ուշ միջադեպի մասին «Ուսանողներին ծեծող Brabus-ի ուղևորները երիտասարդ ՀՀԿ-ականներ են» վերտառությամբ հրապարակում է եղել «politik.am» լրատվական կայքում:

Նշվում է, որ 62 ss 465 պետհամարանիշով «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները առանձնակի դաժանությամբ ոստիկանության ներկայացուցիչների առջև ծեծել ու հայհոյել են փողոցում գտնվող երիտասարդներին, ապա նստել մեքենան ու հեռացել՝ առանց խոչընդոտի:

Այս Բաժնից