Search
Close this search box.

Թուֆենկյան հյուրանոցի մոտ սպանվածի վրա ավելի վաղ կրակել են Ախթալայում

Թուֆենկյան հյուրանոցի դիմաց սպանվածն Ալավերդու Վահագնի կլանից էր: Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ է կապվում Վահագն Աբգարյանի անունը: Մասնավորապես` 2015 թվականի հունիսի 7-ին Ալավերդիում կայացան քաղաքապետի ընտրությունների։

Քաղաքապետի աթոռի համար պայքարում էին երկու անկուսակցականներ՝ Լոռիում հայտնի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Արթուր Աբգարյանը  և Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ, անկուսակցական, բայց իշխող Հանրապետականի կողմից առաջադրված Կարեն Փարեմուզյանը։

Ընտրություններից շուրջ հինգ ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Վահագն Աբգարյանն, ըստ որոշ տեղեկությունների՝ գործող քաղաքապետի թիմից է, նրա ավտոմեքենայի մեջ եղել են չորս ընկերը, այդ թվում՝ սպանված Վարդան Ավագյանը:

Այս միջադեպից հետո սպանությունները Ալավերդիում չեն դադարում: