Search
Close this search box.

«ՀՌԱՀ-ի անդամները պետական բյուջեից մեծ ռոճիկներ ստանալով` անգործության են մատնված». Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի հեռուստաընկերությունների լրագրողները, ովքեր պաթոսով գովերգում էին Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանության գործունեությունը, նույն ոճով ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարությանը: Հայկական եթերում նույն տափակ սերիալներն են, նույն գռեհիկ հումորը: Հանրային կոչված, իրականում նախորդ վարչակարգին ծառայած հեռուստաընկերությունում 2 միլիարդ դրամի ֆինանսական խախտում է եղել, և ոչ ոք դրա համար պատասխան չի տվել: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները պետական բյուջեից մեծ ռոճիկներ ստանալով` անգործության են մատնված: Հեղափոխության մաքուր ալիքը պետք է մաքրի հեռուստատեսային աղտոտված դաշտը: