Search
Close this search box.

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի նախկին օգնականը Արզնիում խախտումներով գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` արդեն նախկին օգնական Ավետիս Բերբերյանի «Բիթեր Ռիվեր» ընկերությունը Արզնի գյուղում գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում: Ու պարզվում է` Բերբերյանի նոր օբյեկտները կառուցվում են Արզնի գյուղի մի քանի բնակիչների կողմից ժամանակին սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա: «Այդ հողերի վրա նման շինություններ չէր կարելի կառուցել, քանի որ դրանք գյուղնշանակության են: Բայց կառավարության միջոցով փոխեցին կատեգորիան ու արտադրական դարձրեցին:

Այսինքն` սեփականաշնորհած հողատարածքներ են գնել սեփականատերերից եւ դրանց կատեգորիան փոխել են: Խոսքը մոտ 1 հա մասին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է Արզնիի գյուղապետ Վենիամին Վենիամինովը: Ի դեպ, շուտով այդ օբյեկտների շինարարական աշխատանքները կավարտվեն: Մինչդեռ նշենք` ընկերությունը նախագծի դրական եզրակացությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացել է փետրվարի 8-ին:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: