Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ծառուկյանն ու Փաշինյանը հանդիպել են. Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետևում չէ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս միայն 4 նախարարական պորտֆելի մասին: Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ և բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և բնապահպանության նախարարությունները:

Չի բացառվում` ԲՀԿ-ին տրվող պորտֆելներն ավելանան: Ի վերջո, սպորտի նախարարները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, և, ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս այդ պորտֆելը կրկին կտրվի ԲՀԿ-ին:

Մեր տեղեկություններով` Փաշինյանն ու Ծառուկյանը նաև քննարկել են Երևանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները բաժանելու հարցը, իսկ սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետևում չէ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: