Search
Close this search box.

ՀՀ նախագահը ստորագրեց Օսիպյանին ոստիկանապետ, Արթուր Վանեցյանին ԱԱԾ պետ նշանակելու մասին հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու մասին հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վալերի ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»,-ասված է հրամանագրում:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում էլ նախագահը նշանակել է Արթուր Վանեցյանին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ֆեյսբքույան իր էջում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Վալերի Օսիպյանը կնշանակվի ոստիկանության պետ, իսկ Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրեն: