Search
Close this search box.

Նախկին իշխող ռեժիմի կողմից կողոպտված գործարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մոսկվայում բնակվող ձեռնարկատեր և բարերար Լևոն Մարկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Փաշինյա՛նՄեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ ընկալեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Ձեզ ընտրելու մասին տեղեկատվությունը:

Այսպիսով, հայ ժողովուրդը Ձե՛զ է վստահել պետության կառավարման սանձերը: Եվ մենք, հայ Սփյուռքի ներկայացուցիչներս, լիահույս ենք, որ Ձեր ղեկավարության ներքո ՀՀ կառավարությունն ի զորու կլինի լուծում տալ ներքին հիմնախնդիրներին, կարգավորել Հայաստանի և Արցախի անվանգությանն առնչվող հարցերը և արժանվույնս դիմակայել ընթացիկ երկրաքաղաքական մարտահրավերներին: Մասնավորապես, մեծապես ակնկալում ենք, որ հնարավոր կլինի ամրապնդել ու զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային, գործընկերային և ռազմավարական փոխգործությունը, քանզի այն շարունակում է չափազանց կարևոր մնալ երկու կողմորի համար էլ՝ ե՛վ Հայաստանի, ե՛վ Ռուսաստանի համար:

Մեր կողմից, ռուսաստանյան միլիոնանոց հայության ներկայացուցիչներս պատրաստ ենք ուժերիս ներածին չափով ծառայել նախանշված հպատակների արդյունավետ իրականացման, բազմակողմանի փոխշահավետ համագործակցության գործին:

Կարծում ենք, շատ կարևոր է նաև, գործելով գրագետ, օրինական և միաշամանակ՝ սկզբունքային եղանակով, հասնել բազմամիլիոն գումարների ու միւոցների երկիր վերադարձմանը՝ այն գումարների ու միջոցների, որոնք անցած տարիների ընթացքում լկտիաբար յուրացվել են նախկին իշխող ռեժիմի կողմից: Անհրաժեշտ է իրենց հակաժողովրդական գործողություններով արատավորած այդ անձնավորություններին զրկել նշված գումարներին ու միջոցներին հետագայում էլ տիրապետելու հնարավորությունից: Թո՛ղ որ ժողովրդից և պետությունից հափշտակածը կրկին ծառայի ժողորդին և պետությանը:Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարոն Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում ընհտրվելու առիթով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեհաջողություն և Ձեր բոլոր ազնիվ ձեռնարկումների ի կատար ածում»:

Ի դեպ, Լեւոն Մարկոսը բազմիցս է բողոքել ու փաստեր ներկայացրել, թե ինչպես են իրեն կողոպտել Հայաստանում, խլել իր բիզնեսները: